Արփինե Բեկջանյանը՝ ամուսնու նվիրած նոր երգի և ասպարեզ վերադառնալու մասին
26/05/2014 20:32

Արփինե Բեկջանյանը՝ ամուսնու նվիրած նոր երգի և ասպարեզ վերադառնալու մասին

Երգչուհի Արփինե Բեկջանյանին իր ամուսինը՝ Արման Էլբերտը, նոր երգ է նվիրել, որը շուտով կներկայացվի հանրության դատին: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրել է Արփինեն:

Երգի երաժշտության հեղինակը հենց Արմանն է, գործիքավորումը ևս կատարել է նա:

«Ես խնդրեցի, որ ինչ-որ կերպ սառույցը շարժենք, չնայած՝ այդքան էլ հույս չունեմ, որ իմ՝ ասպարեզ գալով ինչ-որ բան կփոխվի. դեռ հարց է՝ որքանով ասպարեզը կընդունի ինձ, տեղ կտա, թե՝ ոչ, չէ՞ որ տիրում է մոնոպոլիան»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:

 

Նրա խոսքով՝ ինչ էլ ինքն անի, միևնույնն է՝ էկրաններին, նախագծերում ու համերգներին կմասնակցեն նույն դեմքերը . «Այս կերպ ես զուտ երկրպագուներիս տված խոստումն եմ կատարում, նաև՝ կփորձեմ հասկանալ՝ դեռևս պետք եմ նրանց, թե՝ ոչ»,-ասել է երգչուհին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Արփինե Բեկջանյանը՝ ամուսնու նվիրած նոր երգի և ասպարեզ վերադառնալու մասին