Փոխնախարար. Ստեփանավանի օդանավակայանը կնպաստի փոքր ավիացիայի զարգացմանը
26/05/2014 17:06

Փոխնախարար. Ստեփանավանի օդանավակայանը կնպաստի փոքր ավիացիայի զարգացմանը

Ստեփանավանի օդանավակայանն արդեն վերցրել են Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշիռ, ինչն էլ կարող է հիմք դառնալ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

«Եթե եղել եք այնտեղ, ուրեմն տեսել եք, որ այնտեղ օդանավակայան չկար, շենք չկար ու միայն ավերակներ էին: Հիմա արդեն սկսել ենք շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ տարվա վերջում՝ Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման ավարտից հետո՝ նախատեսվում է անցնել Կապանի օդանավակայանի վերակառուցմանը:


 

Փոխնախարար. Ստեփանավանի օդանավակայանը կնպաստի փոքր ավիացիայի զարգացմանը