.jpg)
Վթար՝ Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին. Մեկ մարդ հիվանդանոցում է
Այս գիշեր ժամը 00.44-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի և «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ՝ Վ. Հ.) ավտոմեքենաները, ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1951թ. ծնված Մ. Հ.-ն (ծնվ. 1951թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: