.jpg)
2-ամյա Մարիամիկը կոմայից հետո չի կարողանում շարժվել. Նրան օգնություն է պետք
2-ամյա Մարիամիկը ի ծնե չի կարողանում շարժել իր ձեռքը: Մարիամիկի մայրը՝ Էլեոնորան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչև 6 ամսականը նա մյուս բոլոր երեխաների նման զարգացել է, սակայն բժիշկը խորհուրդ է տվել ձեռքը վիրահատել, որից հետո էլ նա չի կարողանում շարժվել:

«Այդ վիրահատությունը կատարվում է 6-9 ամսականում: Երեխան վիրահատվել է 2012 թ. հուլիսին: Այն տևեց 12 ժամ և իրականացվել է ֆրանսահայ բժշկի, Կարեն Քոլոյանի և Դավիթ Աբրահամյանի մասնակցությամբ «Արաբկիր» ԲԿ-ում: Երեխան վիրահատությունից հետո կոմայի մեջ ընկավ մի քանի ամիս: Բժիշկները ասացին, որ նրա մոտ չարորակ հիպերթերմիա է, որը հանդիպում է աշխարհում ամեն 100 000 հոգուց մեկի մոտ, երբ վիրահատությունից հետո ջերմությունը բարձրանում է մինչև 42 աստիճան և որևէ դեղամիջոցով չի իջնում: Կոմայից դուրս գալուց հետո երեխայի ձեռքերն ու ոտքերը սկսեցին չշարժվել, տեսողությունն ու լսողությունը կորավ: Հիմա նա չի կարողանում նստել, ուտել ինքնուրույն, չի խոսում, միայն ձայներ է հանում, սակայն տեսողությունը՝ մասնակի, իսկ լսողությունը ամբողջովին վերականգնվել է»,-ասաց նա:

Էլեոնորան բժիշկներին չի մեղադրում, ասում է՝ նրանք արել են ամեն ինչ, ինչ կախված է իրենցից, որ իր դուստրը դուրս կգա կոմայից: Այժմ Էլեոնորային գումար է անհրաժեշտ երեխայի խնամքը իրականցնելու համար, քանի որ ամուսինը վիրահատությունից հետո չի կարողացել երեխային այդպես ընդունել, ամուսնալուծվել է և ալիմենտ չի վճարում:
«Երեխային օրական տանում եմ տարբեր բուժումների, բայց մեր տնից գնացող տրանսպորտ չկա, երբեմն ստիպված եմ լինում տաքսիներով երթևեկել և ապրում ենք միայն Մարիամիկի ստացած նպաստով»,-ասաց նա:
Էլեոնորայի հեռախոսահամարն է՝ 095536433:
Երեխային օգնելու համար նաև «VTB» բանկում հաշվեհամար է բացվել, որին կարող եք փոխանցում կատարել.
AMD16075012457200:
USD 16075012457201:
EUR 16075012457202:
RUR 16075012457203
.jpg)


Կարող եք նաև ուղարկել 22 կոդը 1907 կարճ համարին և փոխանցել 500 դրամ` օգնելով Մարիամիկին պայքարել կյանքի համար: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե՝ ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի: