.jpg)
Աղբյուր. Հակառակորդի գնդակից ՊԲ փոխգնդապետ է զոհվել
Aysor.am-ի տեղեկություններով՝ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից զոհվել է ՊԲ փոխգնդապետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ նույն ուղղությամբ աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:
Նախորդող հրապարակում՝ Մարտական հենակետում զինվոր է վիրավորվել