Ռամոս. «Երազանքն իրականություն դարձավ»
26/05/2014 20:25

Ռամոս. «Երազանքն իրականություն դարձավ»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ուզում է մարզական կարիերան ավարտել «Արքայական ակումբի» կազմում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Աշխարհի ամենալավ թիմի մի մասնիկը լինելն ինձ համար մեծ պատիվ է: Ուզում եմ այստեղ մնալ երկար-երկար տարիներ և մարզական կարիերաս ավարտել հենց «Արքայական ակումբում»:

Առաջին իսկ օրվանից զգացել եմ երկրպագուների աջակցությունը և ես նրանց միշտ շնորհակալ կլինեմ: Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայի մրցաշարում, նվաճեցինք թիմի 10-րդ գավաթը: Այո, երազանքն իրականություն դարձավ»,- նշել է Ռամոսը:
 

Ռամոս. «Երազանքն իրականություն դարձավ»