.jpg)
Սերենա Ուիլյամս. «Ավելի հեշտ է պարտվել կորտում, քան կյանքում»
Աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսը, համեմատելով սիրելի մարդուն կորցնելը և կորտում պարտվելը, նշել է, որ սպորտում անհաջողությունը հաղթահարելն ավելի հեշտ է, քան կյանքում: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
«Գրողը տանի, ավելի լավ է ամեն օր պարտվել, քան կորցնել սիրելիին: Երբ պարտվում ես կորտում, մտածում ես, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կա մեկ այլ մրցաշար և դեռ կարող ես ցուցադրել ունակություններդ, իսկ բաժանվելը միշտ էլ շատ դժվար է:
Վինուսի հաջողությունները «Ռոլան Գարոսո՞ւմ», ես զարմացած եմ: Միևնույն ժամանակ, հպարտանում եմ քույրիկիս հաղթանակներով: Կարծում եմ, նա ավելի լավ կարող է հանդես գալ»,- նշել է Սերենան: