Տորրես. «Մրցակցությունն ինձ չի վախեցնում»
26/05/2014 20:08

Տորրես. «Մրցակցությունն ինձ չի վախեցնում»

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը, ով ընդգրկվել է աշխարհի առաջնության մասնակից Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, հույս է հայտնել, որ կկարողանա տեղ զբաղեցնել նաև վերջնական կազմում: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:

«Գիտեմ, որ ամեն ինչ կարող է պատահել: Հիմա ընդգրկվել եմ միայն Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, բայց հույս ունեմ լինել նաև վերջնական կազմում: Մեր հավաքականում միշտ էլ մրցակցությունը մեծ է եղել, բայց դա ինձ չի վախեցնում:

Մրցաշրջանը «Չելսիում» բավական տարօրինակ անցավ, մենք այդպես էլ չկարողացանք որևէ մրցանակ նվաճել: Հնարավորություն ունեմ իրավիճակը շտկել հավաքականի կազմում»,- նշել է Տորրեսը:
 

Տորրես. «Մրցակցությունն ինձ չի վախեցնում»