Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման հարցը` հեռուստամարաթոնի ծրագրում
26/05/2014 20:51

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման հարցը` հեռուստամարաթոնի ծրագրում

Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բ. Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2014»-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները` հաշվի առնելով նախագծի ծավալը և ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական նշանակությունը: Առաջարկն ընդունվել է և մտցվել 2014թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:
 

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման հարցը` հեռուստամարաթոնի ծրագրում