.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Մայիսի 26-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
Երևանում մայիսի 26-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +24 +26, երեկոյան +18 +20, գիշերը +14 +16 աստիճան: