Ագուերո. «Չեմ ուզում լինել Մեսսիի նման»
27/05/2014 20:35

Ագուերո. «Չեմ ուզում լինել Մեսսիի նման»

Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն խոսել է իր հայրենակից Լիոնել Մեսսիի մասին` զրույցը վերածելով կատակի: Այս մասին տեղեկացնում է Coal.com-ը:

«Բնականաբար, կցանկանայի օրերից մի օր դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Դա իմ նպատակն է, որին ձգտում եմ հասնել: Բայց պետք չէ ինձ ու Լեոյին համեմատել: Ես չեմ ուզում լինել այնպիսին, ինչպիսին նա է: Ընդհակառակը, այդ Մեսսին է ուզում ինձ նման լինել»,- նշել է Ագուերոն:

Հարկ է նշել, որ Մեսսին ընթացիկ առաջնությունում «Բարսելոնի» կազմում ոչ մի մրցանակ չի նվաճել, իսկ ահա Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին դարձել է Անգլիայի չեմպիոն, թեև մրցաշրջանի վերջնահատվածը վնասվածքների պատճառով այնքան էլ հաջող չէր Սերխիոյի համար:
 

Ագուերո. «Չեմ ուզում լինել Մեսսիի նման»