.jpg)
Փորձագետները իրենց կամքով-պարտադիր ազատման դիմումներ են գրել
ՀՀ բնապահպանության նախարարությունից Արամայիս Գրիգորյանի` նախարար նշանակումից հետո, 10 փորձագետ ազատվել է աշխատանքից: Aysor.am-ին ՀՀ բնապահապնության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, հաստատելով տեղեկությունը, նշեց, որ փորձագետներն աշխատել են ազատ ռեժիմով, իսկ նրանց հետ կնքվել է 3-ամսյա պայմանագիր, որը, ժամկետը լրանալուց հետո, կա՛մ երկարացվում էր, կա՛մ դադարեցվում:
Աղբյուրը նշեց, որ նախարարության ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են այն փորձագետներին, որոնց աշխատանքը նպատակահարմար չեն գտել շարունակել, և փորձագետները իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: