Պատուհանից ընկած երեխայի փրկության տեսահոլովակը՝ YouTube-ի հիթ (Տեսանյութ)
27/05/2014 19:27

Պատուհանից ընկած երեխայի փրկության տեսահոլովակը՝ YouTube-ի հիթ (Տեսանյութ)

Հարավային Չինաստանի քաղաքներից մեկում երեխան տան պատուհանից վայր է ընկել բանուկ փողոց, որտեղ անցորդները կարողացել են բռնել նրան օդում ու փրկել փոքրիկի կյանքը:

Երեխային փրկողներից մեկը պատմել է, որ  փողոցում նկատել է պատուհանագոգից կախված երեխային և շտապել է կանգնել պատուհանի տակ՝ երեխային բռնելու համար:

Նրա խոսքով՝ ինքը այդ պահին վախեցել է, որ չի կարողանալու բռնել երեխային ու միայն աղոթել:

Չինացի երեխայի փրկության տեսահոլովակը դարձել է YouTube-ի նոր հիթը և համացանցում բազմահազար դիտումներ է ապահովել:

 

Պատուհանից ընկած երեխայի փրկության տեսահոլովակը՝ YouTube-ի հիթ (Տեսանյութ)