Ստամբուլում կայացել է Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը
27/05/2014 20:56

Ստամբուլում կայացել է Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը

Քեթրին Էթոնի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջև տեղի ունեցած երկօրյա բանակցություններն օգտակար էին: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:

Փոխնախարար Արաղչին, ամփոփելով միջուկային խնդրի շուրջ Ստամբուլում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև տեղի ունեցած երկօրյա բանակցությունները, նշել է, որ դրանք օգտակար էին՝ ուղղված հետագա բանակցություններում առաջընթաց գրանցելուն:

Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ մինչև հունիսի 16-20-ը Վիեննայում կայանալիք հերթական բանակցությունները հնարավոր է ևս մեկ հանդիպում տեղի ունենա, այս անգամ փորձագետների մակարդակով: 

Ստամբուլում կայացել է Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը