Ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ դատապարտվել է 1 տարվա ազատազրկման
27/05/2014 20:29

Ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Կ. Մելիքյանին առաջադրված մեղադրանքի՝ նա չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները:

Այսպես 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Քաջիկ Սարիբեկի Բաղդասարյանին ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Վարանցով Անդրանիկի Ղազարյանին է դիմել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 4-րդ փողոցի 5-րդ տան բնակիչ Մանվել Սահակյանը և բանավոր հաղորդել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա հրազենի գնդակը կետրելով ապակին մտել է ներս և մխճվել ննջարանի պատի մեջ: Քաջիկ Բաղդասարյանն և Վարանցով Ղազարյանը անմիջապես ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ֆերդինանտի Մելիքյանին զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մանվել Սահակյանից հաղորդում ընդունելու մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները և զեկուցել:

Կ. Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 Հոդվածի 1 Մասի (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) հատկանիշներով:

Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Կ. Մելիքյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ Կ. Մելիքյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:
 

Ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ դատապարտվել է 1 տարվա ազատազրկման