.jpg)
ՍԴ-ում քննարկվել են Դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային դրույթները
2014 թվականի մայիսի 26-ին ժամը 15.00-ին ՀՀ սահմանադրական դատարանի «Շահամիր և Հակոբ Շահամիրյաններ» սրահում տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ե. Խունդկարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական բաժնից:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանի, Հանձնաժողովի անդամներ Գ. Ղազինյանի, Գ. Դանիելյանի և Վ. Պողոսյանի հարցադրումների հիման վրա ծավալվեց հայեցակարգային բնույթի առանցքային հիմնահարցերի շուրջ քննարկում, որի արդյունքների հիման վրա ակնկալվում է դատական համակարգի կողմից համապատասխան առաջարկությունների նախապատրաստում: