.jpg)
Դանակահարության պատճառը «աղջկա թեման» էր (Տեսանյութ)
Մայիսի 17-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել «Արմավիր» ԲԿ-ից, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ: Հիվանդանոցում հնարավոր չի եղել ստանալ բացատրություն, քնաի որ ըուժողներից՝ մեկը վիրահատարանում է եղել, մյուսները՝ հրաժարվել են ցուցմունք տալ: Իրավապահները պարզել են, որ նրանք բոլորն էլ մարզի Կողբավան գյուղից են:
Հիվանդանոց տեղափովելու պատճառը եղել է Արմավիր քաղաքի բնակիչների հետ են վիճաբանությունը, որի ընթացքում էլ տուժողներից մեկին դանահարել են:
Լուսաբացին պարզ է դարձել, որ նրանցից մեկը Արմավիր քաղաքի բնակիչ Տիգրան Ներսիսյանն է, ով էլ հավանական է, որ դանակի հարվածներ է հասցրել:
Պարզվել է, որ երիտասարդների վիճաբանության պատճառը «աղջկա թեման» է եղել:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 Հոդվածի 1 Մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով:
Տիգրան Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: