Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին
27/05/2014 22:49

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ընտրված Նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս  մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Պյոտր Ալեքսեի,

Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։

Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:

Հարգելի Պյոտր Ալեքսեի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին