.jpg)
«Տոտենհեմն» օգտվեց «Ռեալի» չեմպիոնությունից
Անգլիական «Տոտենհեմը» կիսապաշտպան Գարետ Բեյլի վաճառքից ամիսներ անց կստանա ևս 8 մլն եվրո գումար: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Բանն այն է, որ տրանսֆերային գործարքն իրականացնելու ժամանակ անգլիական ակումբը Մադրիդի «Ռեալի» հետ եկել է փոխհամաձայնության, որ եթե «Արքայական ակումբը» դառնա Չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող, ապա իրենք կստանան 8 մլն եվրո պարգևավճար:
Ինչպես գիտեք, ակումբային հեղինակավոր մրցաշարի եզրափակչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»: «Արքայական ակումբի» կազմում 2-րդ գոլը հեղինակեց հենց Գարետ Բեյլը, նրա թիմն արժանացավ պատվավոր գավաթին, իսկ նախկին թիմը բյուջեն հարստացրեց ևս 8 մլն եվրոյով: