Արդա Թուրանը` «Բարսելոնի» տեսադաշտում
28/05/2014 18:13

Արդա Թուրանը` «Բարսելոնի» տեսադաշտում

Արդեն երկու մրցաշրջան է` «Բարսելոնի» ղեկավարությունն ուսումնասիրում է «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերը գնելու հնարավորությունը: Վերջին մրցաշրջանում կատալոնյան ակումբի ներկայացուցիչները հիացական կարծիք են կազմել 27-ամյա թուրք ֆուտբոլիստի խաղի մասին: Թուրանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի ու խփել 9 գոլ:

Բացի այդ, «Բարսելոնն» ուսումնասիրում է Թուրանի վարքագիծը նաև խաղադաշտից դուրս` հետևելով նրա կյանքին:

Արդա Թուրանը` «Բարսելոնի» տեսադաշտում