Ավանակը փրկել է իր ընկեր այծին դեպրեսիայից (Տեսանյութ)
28/05/2014 16:59

Ավանակը փրկել է իր ընկեր այծին դեպրեսիայից (Տեսանյութ)

Միստեր Կ անունով այծը դեպրեսիայի մեջ է ընկել, երբ Մարմելադկա անունով ավանակին տեղափոխել են մեկ այլ ֆերմա՝ բաժանելով հին ընկերներին:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Animal Place ֆերմայի աշխատակիցները փոքրիկ ֆիլմ են նկարահանել այծի դեպրեսիայի մասին: Կենդանին ավանակի հետ բաժանվելուց հետո 6 օր ոչ մի սնունդ չի ընդունել և դուրս չի եկել ախոռից:

Ֆերմայի աշխատակիցները որոշել են այծին փրկելու նպատակով վերադարձնել ավանակին ֆերմա: Մարմելադկային տեսնելուց հետո այծը սկսել է սնվել և հիմա կենդանիները ժամանակի հիմնական միասին են անցկացնում:
 

Ավանակը փրկել է իր ընկեր այծին դեպրեսիայից (Տեսանյութ)