Ադրբեջանի սպառազինումը մտահոգում է նաև միջազգային հանրությանը. ԱԳ նախարար
28/05/2014 12:46

Ադրբեջանի սպառազինումը մտահոգում է նաև միջազգային հանրությանը. ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը մտահգում է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այդ կառույցները, շարունակեց խոսքը նախարարը, միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել` հրադադարի ամրապնդման և դիպուկահարների դուրսբերման ուղղությամբ:

Նախարարը նշեց նաև համապատասխան մեխանիզմներ ստեղծելու քայլերի մասին, որոնք կզբաղվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննությամբ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին՝ ԱԳ նախարարն ասաց, որ բանակցային գործընթացն իր հունով ընթանում է:

«Մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետև վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին Ղարաբաղ, Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր»,- ասաց Է. Նալբանդյանը:
 

Ադրբեջանի սպառազինումը մտահոգում է նաև միջազգային հանրությանը. ԱԳ նախարար