.jpg)
Բրազիլական Մանաուսում հայտարարվել է արտակարգ իրավիճակ
Բրազիլական Մանաուս քաղաքում, որտեղ կկայանան աշխարհի առաջնության հանդիպումներից մի քանիսը, հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է «The Guardian»-ը:
Ռիու-Նեգրու գետի ջրի մակարդակը բարձրացել է և, մասնագետների կանխատեսմամբ, մոտակա ժամանակաշրջանում գետը կարող է դուրս գալ հունից: Մոտակայքում է գտնվում «Ամազոնիա» մարզադաշտը, սակայն մասնագետները ենթադրում են, որ այն հեղեղումից չի վնասվի, սակայն չի բացառվում նաև հակառակ տարբերակը:
Հիշեցնենք, որ Մունդիալը կկայանա հունիսի 12-ից հուլիսի 13-ը: «Ամազոնիա» մարզադաշտում նախատեսված են խմբային փուլի Անգլիա-Իտալիա (հունիսի 14), Կամերուն-Խորվաթիա (հունիսի 18), ԱՄՆ-Պորտուգալիա (հունիսի 22) և Հոնդուրաս-Շվեյցարիա (հունիսի 25) հանդիպումները: