Է. Նալբանդյան. Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, կհայտարարեինք այդ մասին
28/05/2014 13:54

Է. Նալբանդյան. Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, կհայտարարեինք այդ մասին

«Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, մենք կհայտարարեինք այդ մասին»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Աստանայում Հայաստանը ստորագրելո՞ւ է Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիր, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Աստանան կկայանա, կտեսնեք»,- ասաց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը ճանաչո՞ւմ է կիրակի օրն Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները, Է. Նալբանդյանն ասաց, որ պաշտոնական Երևանը ճանաչում է Ուկրաինայում նախագահական ընտրությունները` նկատելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը արդեն շնորհավորել է նորընտիր նախագահին:

Նախորդող հրապարակում` ՀՀ Նախագահ Սարգսյանն այսօր կմեկնի Ղազախստան


 

Է. Նալբանդյան. Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, կհայտարարեինք այդ մասին