.jpg)
Սիմեոնեն ու Խաբի Ալոնսոն կարող են որակազրկվել
Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքներով Եվրոպական ֆուտբոլային միությունը մեղադրանքներ է ներկայացնում «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին ու «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին:
Սիմեոնեն երկու անգամ վազել է խաղադաշտ, այնուհետև փորձել է հարաբերություններ պարզել «Ռեալի» ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանի հետ լրացուցիչ ժամանակում, որում նրա թիմը պարտվում էր 1:4 հաշվով:
Խաղին չմասնակցող Ալոնսոն, իր հերթին, չի դիմացել ու մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո վազել է խաղադաշտ:
ՈՒԵՖԱ-ն մարզչի ու ֆուտբոլիստի գործողություններին գնահատական կտա հուլիսի 17-ին: Բացառված չէ, որ նրանք որակազրկվեն և բաց թողնեն Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության մեկնարկային հանդիպումները: