Սիրիայի ընտրություններում առաջինը կքվեարկեն փախստականները
28/05/2014 15:21

Սիրիայի ընտրություններում առաջինը կքվեարկեն փախստականները

Սիրիայի հարևան երկրներում գտնվող սիրիացի փախստականները այսօր հնարավորություն կունենան արտահերթ կարգով մասնակցել ընտրություններին:

BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 3-ին:

Ընտրությունների օրը հրապարակելուց հետո Բեյրութում Սիրիայի դեսպանատան մոտ ընտրություններին մասնակցել ցանկացողների հերթեր են գոյացել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն Սիրիայի հարևան Լիբանանում այժմ գտնվում է 1.5 միլիոն սիրիացի փախստական:

Հիշեցնենք, որ Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:

Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:

2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:

Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով:

Նոր սահմանադրությամբ, Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը:

Հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուներից՝ գործող նախագահ Բաշար Ասադ, կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Մահեր Աբդել-Հաֆիզ Հաջար և նախկինպատգամավոր Հասան Աբդալա ալ-Նուրիի հաղթելու ամենամեծ շանսերը ունի Բաշար Ասադը:
 

Սիրիայի ընտրություններում առաջինը կքվեարկեն փախստականները