ԲՀԿ-ականները դիմում կներկայացնեն` պարտադիր կուտակայինին չմասնակցելու համար
28/05/2014 15:56

ԲՀԿ-ականները դիմում կներկայացնեն` պարտադիր կուտակայինին չմասնակցելու համար

ԲՀԿ-ականները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմ՝ պարտադիր կենսաթոշակայինում չընդգրկվելու համար: Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ներկայացված կլինեն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր աշխատում են Ազգային ժողովում. պատգամավորներ, որպես փորձագետներ, օգնականներ և չեն պատարստվում իրենց արդար քրտինքով վաստակած սեփականությունը տրամադրել ինչ-որ արտասահմանյան կազամակերպությունների»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Նշենք, որ, ըստ «Ժողովուրդի» հրապարակման՝ 1974 թ-ից հետո ծնված ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով իրենց չընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում և իրենց նկատմամբ չկիրառել այդ պահումները։
 

ԲՀԿ-ականները դիմում կներկայացնեն` պարտադիր կուտակայինին չմասնակցելու համար