Եղանակային անոմալիաներ՝ ԱՄՆ-ում. Թենիսի գնդակի մեծությամբ կարկուտ է տեղացել
28/05/2014 15:32

Եղանակային անոմալիաներ՝ ԱՄՆ-ում. Թենիսի գնդակի մեծությամբ կարկուտ է տեղացել

ԱՄՆ-ում եղանակային անոմալիաների նոր փուլ է սկսվել: Այս անգամ փոթորիկների տեսքով: Նախօրեին փոթորիկ է եղել Հյուսիսային Դակոտայի նավթի ճամբարի մոտակայքում: 9 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Տեխաս նահանգում թենիսի գնդակի մեծությամբ կարկուտ է տեղացել, կոտրվել են ավտոմեքենաների ու տների ապակիներ: Մի շարք նահանգների օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել ավելի քան 4 հազար չվերթ: Այս մասին հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը:   

Տորնադոյին հաջորդել են տեղատարափ անձրևներ ու ուժեղ քամիներ:

Եղանակային անոմալիաներ՝ ԱՄՆ-ում. Թենիսի գնդակի մեծությամբ կարկուտ է տեղացել