Հոլանդիայի հավաքականը կորցնում է վան դեր Վաարտին
28/05/2014 17:43

Հոլանդիայի հավաքականը կորցնում է վան դեր Վաարտին

Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի փորձառու կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Ինչպես հաղորդում է goal.com-ը, վան դեր Վաարտը մկանային լուրջ խնդիր ունի: Ֆուտբոլիստի վերականգնման կոնկրետ ժամկետների մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն մի բան հաստատ է. նա բաց կթողնի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը:

31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ. նա մրսածությունից հետո մարզվում էր անհատական ծրագրով և վնասեց ոտքը:

Այսօր Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշել է Ռաֆայելին չընդգրկել աշխարհի առաջնության մասնակիցների վերջնական ցուցակում:

Հոլանդիայի հավաքականը կորցնում է վան դեր Վաարտին