.jpg)
«Շամիրամ» ՋՕԸ. Մենք ջրի դադարեցման վերաբերյալ հայտարարությւոն չենք տարածել
Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակիչները Aysor.am-ին տեղեկացրեցին, որ գյուղի կենտրոնում հայտարարություն է փակցված, որտեղ ասվում է, որ մեկ-երկու ամսից ոռոգման ջուր չի լինի, մարգեր չքաշեն:
Aysor.am-ը չկարողացավ կապ հաստատել Կոշ համայնքի ղեկավար Աշոտ Ենգիբարյանի հետ, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:
Մեզ հետ զրույցում «Շամիրամ» ՋՕԸ-ի ղեկավար Արամ Պարսամյանը շեշտեց, որ նման խնդիր չկա և ՋՕԸ-ը նման հայտարարություն չի տարածել. «Այս պահին ոռոգման ջուր կա և բացառվում է, որ նման խնդիր առաջանա: Այդ լուրերը սուտ են»: Այս պահին Արզնի-Շամիրամ ջրանցքից է կատարվում Կոշի և շրջակա համայնքների ջրառը»,- ասաց նա ու հավելեց, որ «Շամիրամ» ՋՕԸ-ն ներկայացնում է սովորաբար 3 560 խմ ջրի հայտ, սակայն արդեն 3 400 խմ-ի հայտ է ներկայացրել, քանի որ անձրևային սեզոն է և այդքան ջրի կարիք չկա:
ՋՕԸ-ի ղեկավարի խոսքով, եթե անգամ գյուղապետարանն է նման հայտարարություն տարածել, ապա կառույցը նման իրավասություն չունի, քանի որ ոռոգման ջրի պատասխանատուն ՋՕԸ-ն է:
Արամ Պարսամյանը փոխանցեց, որ արդեն 20 տարի այս համակարգում է աշխատում և թեկուզ ամենասուղ ջրային տարում 20-օրով կամ երկար ժամանակով ոռոգման ջուրը չեն դադարեցրել:
Ինչ վերաբերում է ջրի վարձավճարի հավաքագրումներին, ապա փոխանցեց, որ 60-70 տոկոս է հավաքագրումը. Այս շրջանում սովորաբար Ապարանի ջրամբարի ջուր էին մատակարարում համայնքներին, սակայն ջրամբարը լցված չէ ու մայիսի 2-ից արդեն Սևանա լճի ջրով են ոռոգում ապահովում:
Նախորդող հրապարակում՝ «Ոռոգումը կազմակերպվում է, բայց գանձումների տոկոսը ցածր է»