.jpg)
«Ոռոգումը կազմակերպվում է, բայց գանձումների տոկոսը ցածր է»
«Ոռոգման ջրի խնդիր չկա»,- Aysor.am-ին այս մասին ասաց «Փարպի» Ջրօգտագործողների ընկերության ղեկավար Հովիկ Գևորգյանը՝ հիշեցնելով, որ «Փարպի» ՋՕԸ-ի տարածքում են գտնվում 9 համայնք, այդ թվում Ագարակ, Ուջան, Աղձք, Բյուրական, Ոսկեվազ և այլն:
Նա նաև նշեց, որ ոռոգման ջրի հայտ արդեն ներկայացրել է` 1300 խմ, որը լիովին բավարարում է 9 համայնքների ոռոգում:
Հարցին՝ հնարավոր է, որ ոռոգման ջրի խնդիր լինի, ՋՕԸ-ի ղեկավարը պատասխանեց, որ սակավաջուր տարիներ եղել են ու գնացել, բայց վստահ է, որ ոռոգման ջրի խնդիր չի լինի, հատկապես Սևանից լրացուցիչ ջրառ է կատարվում` շուրջ 70 մլն խմ-ի չափով և այժմ Արզնի-Շամիրամ ջրանցքով հենց Սևանի ջուրն է հոսում, իսկ Ապարանի ջրամբարից դեռևս ջրի բացթողումներ չեն իրականացվում, քանի որ ջրամբարը լցված չէ:
Ինչ վերաբերում է մի քանի ամիսների ջրագանձումներ պահանջելուն, Հ. Գևորգյանը փոխանցեց, որ ջրի առաջին գանձնումները դեռևս չեն կարողացել հավաքագրել, հավաքագրման տոկոսը ցածր է. «Կարևոր է, որ ոռոգումը կազմակերպվում է և հերթեր չեն գոյանում: Իսկ մի քանի ամսվա ջրագանձումներ պահանջելու մասին խոսակցություններն անիմաստ են»:
նախորդող հրապարակում՝ Ուջանի համայնքապետ. «Հույս ունեմ՝ ոռոգման ջրի խնդիր չի առաջանա»