.jpg)
29/05/2014 09:10
Կովալը կնշանակվի վարչապետի խորհրդական
«Հրապարակի» տեղեկություններով, կառավարության այսօրվա նիստում արդեն կհրապարակվի որոշումը, և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը կնշանակվի Հովիկ Աբրահամյանի խորհրդական:
Հիշեցնենք, որ Շահգալդյանը պաշտոնանկ է եղել վերջերս՝ մարզպետի էստաֆետը փոխանցելով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: