Արմեն Երիցյանը պատրաստ է անդամագրվել ՀՀԿ-ին
30/05/2014 09:42

Արմեն Երիցյանը պատրաստ է անդամագրվել ՀՀԿ-ին

«Չորրորդ իշխանությունը» Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից փորձել է տեղեկանալ՝ անդամագրելո՞ւ է արդյոք ՀՀԿ-ին: «Կարծում եմ՝ էդ մասին դեռ վաղ է խոսելը»,- ի պատասխան ասել է նախարարը:

Հարցին՝ դեռ պատրաստ չեք, թե՞ չեն առաջարկել, Արմեն Երիցյանը պատասխանել է. «Ես պատրաստ եմ առայժմ իմ առջև դրված խնդիրները կատարել: Եթե նման բան լինի, խոստանում եմ, որ առաջինը Ձեզ կասեմ»: