.jpg)
ԱՆ. Ամեն ինչով պատրաստ ենք օգնել գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին
Մենք միանշանակ ամեն ինչով պատրաստ ենք օգնել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արթուր Մուրադյանը:
«Առանց մարդու համաձայնության նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ: Եթե խնդիր ծագի նրա առողջության վատթարացման հետ կապված, անմիջապես արձագանքելու ենք»,- ասաց Առողջապահության նախարարը՝ նշելով, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, թե Արսեն Խոջայանի ընտանիքը դեղորայքի գումար չունի:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Արսենին Ադրբեջանում դիզվառլիք են ներարկել, առողջապահության նախարարը նշեց, թե նախարարությունը չի կարող փորձագիտական աշխատանք կատարել և դա համապատասխան դատաբժշկական փորձաքննությամբ է հնարավոր պարզել.
«Համապատասխան դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի՝ համապատասխան իրավապահ մարմինների հարցումի պարագայում, եթե այդ անձն ինքը դիմի դատաբժշկական փորձաքննության համար»,- ասաց նախարարը: