.jpg)
2.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Այսօր՝ ժամը 07.15-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.410 և արևելյան երկայնության 45.580: