.jpg)
Մեսսի. «Ես իմ գլխավոր քննադատն եմ»
«Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ադեկվատ է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Աշխարհի 2010 թ. առաջնությունից հետո հասունացել եմ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անհատի տեսանկյունից: Ես հայր եմ դարձել, որը մեծ պատասխանատվություն է և փոխում է ամեն ինչ: Հիմա ինձ համար առաջին տեղում տղաս է: Եթե ինչ-որ վատ բան է տեղի ունենում, ինձ համար մեծ ուրախություն է գնալ տուն և տեսնել նրան:
Ուզում եմ միշտ լինել լավագույնը ու անընդհատ ձգտում եմ զարգանալ: Ես իմ գլխավոր քննադատն եմ և գիտեմ, որ երբեմն ամեն ինչ ճիշտ եմ անում, երբեմն էլ սխալվում եմ: Ամենակարևորն այն է, որ շարունակեմ ֆուտբոլ խաղալ, ինչպես դա արել եմ մանկուց: Միշտ ասել եմ, որ եթե ֆուտբոլը դադարի հաճույք պատճառել ինձ, կհեռանամ: Դա այն է, ինչն ինձ հետաքրքրում է»,- նշել է Մեսսին: