.jpg)
Երիտասարդը գողացել է 87-ամյա ծերունու հոգեպահուստը (Տեսանյութ)
Ոստիկանության Արմավիր բաժնում օրերս ահազանգ է հնչել, որ գողություն է կատարվել: Տուժողը 87-ամյա ծերունի է: Ըստ ահազանգի՝ գողություն անողը օգտվել էր ծերունու ժամանակավոր բացակայությունից և գողացել նրա հոգեպահուստը՝ 400 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մի քանի օր անց իրավապահները բացահայտել են կասկածյալին՝ 31-ամյա Յուրիկ Մինասյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել արածը: Նա նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել գողության համար, տուժողի հարևանն է եղել և մի անգամ նկատել է, թե որտեղ է ծերունին թաքցնում գումարը:
Օգտվելով տուժողի բացակայությունից՝ գողացել էր գումարը և իր խոսքով ՝փակել իր պարտքերը: Յ. Մինասյանը ձերբակալված է: