.jpg)
Պրանդելլի. «ՈՒԵՖԱ-ի որոշումը տարօրինակ է»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ցավում է, որ «Պարման» չի ստացել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր` զրկվելով Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Իտալական ակումբը ժամանակին չի վճարել 300,000 եվրո հարկը, ինչի պատճառով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:
«Ցավում եմ, որ «Պարման» զրկվել է Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից: ՈՒԵՖԱ-ի որոշումը տարօրինակ է: Կարծում եմ, որ ֆինանսական տուգանքների պատճառով չի կարելի թիմին զրկել մարզական ձեռքբերումներից»,- նշել է Պրանդելլին: