.jpg)
«Business Insider». Ինչո՞ւ է Օբաման կարծում, որ ինքն հաղթել է Պուտինին
«Business Insider»-ը փորձել է պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ նախագահ Օբաման կարծում, որ ինքն իրականում հաղթել է ՌԴ նախագահ Պուտինին:
«Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային քննադատում էին իր վարած արտաքին քաղաքականության համար. քննադատները նշում էին, որ ԱՄՆ-ն թույլ ազդեցություն ունի միջազգային հարցերում: Հիմնականում նշվում էր այն, թե ինչպես է Օբաման վերաբերվում Ուկրաինական ճգնաժամին: Շատերը Օբամային մեղադրում են ՌԴ նախագահ Պուտինին՝ դանդաղի արձագանքի միջոցով քաջալերելու հարցում:
Այնուամենայնիվ, վերջին երկու օրում պարզ դարձավ, որ Օբաման հավատում է, որ իր ռազմավարությունն Ուկարինայում աշխատել է: Նախագահ Օբաման Ուեստ Փոյնթ զինվորական ակադեմիայի ավարտական հանդիսության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ արագ կերպով մոբիլիզացնում է միջազգային աջակցություն Ռուսաստանին պատժամիջոցներով միջոցով մեկուսացնելու հարցում՝ այսպիսով ձևավորելով «Օբամայի դոկտրինը»:
National Public Radio (NPR)-ին տված հարցազրույցի ժամանակ Օբաման նշել է, որ Պուտինին համարում է ինչ-որ մեկը, ով գործում է թույլ դիրքորոշմամբ և շրջապատված է ավելի շատ պետություններով, ովքեր ցանկանում են հեռու մնալ Ռուսաստանի ազդեցությունից:
Օբաման և ԱՄՆ-ն սանկցիաների երեք փուլ կիրառեցին Ռուասաստանի և Ուկրաինայի այն պաշտոնյաների վրա, ովքեր ճգնաժամը սրում էին, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան սպառնացել են ջախջախիչ տնտեսական ոլորտային պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը անցյալ շաբաթ կայացած ուկրաինական նախագահական ընտրությունների արդյունքների հարցում խախատումներ իրականացնի:
Eurasia Group-ի նախագահ Յան Բրեմերը կարծում է, որ այս սանկցիները չեն աշխատել Ուկրաինայի հարցում Պուտինին զսպելու ուղղությամբ: Նա կարծում է, որ Ռուսաստանը ավելի շատ բան է ձեռք բերել սանկցիաներից, քանի որ Ռուսաստանը Չինաստանի հետ գազային պայմանագիր է կնքել:
Բրեմերը նաև նշել է, որ ԱՄՆ չի կարողացել Ռուսաստանի հարցում մոբիլիզացնել միջազգային կարծիքը», -գրում է «Business Insider»-ը:
«Ճիշտ է, որ Ռուսաստանը թույլ դիրքորոշոմամբ է հանդես գալիս, սակայն նրանք բացարձակապես մտադրություն չունեն ԱՄՆ պատժամիջոցի պատճառով իրենց վերաբերմունքը Ուկրաինայում հարցում փոխել : Առ այսօր, դա ձախողված քաղաքականություն է»,- նշել է նա: