.jpg)
Պույոլը կօգնի Սուբիսարետային
«Բարսելոնի» լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը, ով օրեր առաջ հայտարարել էր մարզական կարիերայի ավարտի մասին, կաշխատի կատալոնյան թիմում: Նա սեպտեմբերից կզբաղեցնի թիմի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի օգնականի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել «Բարսելոնին» այն ամենի համար, ինչ նախկինում արել է ինձ համար, ինչպես նաև ակումբին օգնելու նոր հնարավորություն ընձեռելու համար: Կանեմ այն ամենը, ինչն իմ ուժերի սահմաններում է:
Երբ խաղում էի, փորձում էի թիմի հաջողության համար ամեն ինչ անել, նույնը կանեմ հիմա: Այժմ ինձ որոշ ժամանակ հանգիստ է հարկավոր, որպեսզի բուժեմ ծնկիս վնասվածքը, բայց ես անհամբեր սպասում եմ նոր աշխատանքիս անցնելուն: Շատ ուրախ եմ կարիերայիս այսպիսի շարունակության համար»,- նշել է Պույոլը: