Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի. Մասոն Գևորգյանց
30/05/2014 10:00

Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի. Մասոն Գևորգյանց

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հուլիսին Երևանում կանցկացվի հայ մասոնների հավաք, որին ներկա է լինելու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մասոնական օթյակի անդամ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցից «Ժամանակը» երեկ հետաքրքրվել է` երբևէ Լ. Տեր-Պետրոսյանը մասնակցե՞լ է մասոնական հավաքի:

«Եթե դուք ասում եք, որ ինքը երբեք չի մասնակցել, ուրեմն դուք ասում եք, որ նա մասոն է: Լ. Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի, վերջ»,- ասել է նա:

Իսկ թե ինչու են մասոնների հավաքները գաղտնի պահում, Ռուբեն Գևորգյանցը նշեց` որովհետև այդպես է: 

Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի. Մասոն Գևորգյանց