Մոսկվայում կրակել են հայազգի գործարարի վրա (Տեսանյութ)
30/05/2014 17:12

Մոսկվայում կրակել են հայազգի գործարարի վրա (Տեսանյութ)

Մոսկվայում այսօր կրակել են հայազգի գործարար Վիկտոր Կատանյանի վրա: Այս մասին գրում է ria.ru-ն:

Կրակոցներից քիչ հետո տեղի իրավապահներին հաջողվել է ձերբակալել կրակողին, ով «Մերսեդես» մեքենայի մեջ նստած Կատանյանի վրա կրակելուց հետո հեռացել էր մոտոցիկլետով:

Պարզվել է, որ հարձակվողը 51-ամյա Սերգեյ Տելինն է, ով նույնպես գործարար է: Նշվում է, որ հավանաբար նրա թիրախը եղել է Վիկտոր Կատանյանի կինը, ով նույնպես հարձակման պահին մեքենայում է եղել: Բանն այն է, որ Սերգեյ Տելինի ընկերությունն իրավաբանական խնդիրներ ունի «Կրոսնա բանկի» հետ, որի ղեկավար մարմնում ընդգրկված է նաև Վ. Կատանյանի կինը՝ Պոլինա Յարմալինսկայան:

Նշենք, որ Սերգեյ Տելինին ձերբակալելուց հետո դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Վիկտոր Կատանյանը կրծքավանդակի լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Մոսկվայում կրակել են հայազգի գործարարի վրա (Տեսանյութ)