Բրիտանացին «Բեթմեն» է դարձել՝ սիրելիին ամուսնության առաջարկ անելու համար
31/05/2014 16:00

Բրիտանացին «Բեթմեն» է դարձել՝ սիրելիին ամուսնության առաջարկ անելու համար

Բրիտանացի Մեթյու Հիլը որոշել է իր ընկերուհուն այնպիսի ամուսնության առաջարկ անել, որ նա իր ողջ կյանքում չմոռանա:
Այդ նպատակով 28-ամյա Հիլը դարձել է «Բեթմեն» և իրեն օգնելու հրավիրել մի շարք դիսնեյյան հերոսների։

Սկզբում սրճարանում նստած 22-ամյա Ջեմի Լի Ջոնսոնին մոտեցել է «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհի Բելն ու խնդրել իր հետ դուրս գալ սրճարանից, որտեղ էլ նրան դիմավորել են մի շարք հայտնի դիսնեյյան կերպարներ:

Նրանք պարային համար են կատարել, որից հետո անսպասելի հայտնվել է փեսացու «Բեթմենը»։ Նա ծնկի է իջել սիրելիի առջև ու նրան պարզել ամուսնական մատանին։ Ջոնսոնը ընդունել է երիտասարդի առաջարկը։

Հիլը պատմել է, որ նման քայլի է դիմել, քանի որ իր սիրելին անչափ շատ է սիրում դիսնեյյան հերոսներին։

Բրիտանացին «Բեթմեն» է դարձել՝ սիրելիին ամուսնության առաջարկ անելու համար