.jpg)
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Նշանակման մասին որոշումը տեղադրված է Կառավարության կայքում.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Կավալենկո Շահգալդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Կովալենկո Շահգելդյանը Կոտայքի մարզը ղեկավարում էր 2001թ.-ից: