.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Պյեր Անդրեին, ով առաջիկայում կփոխարինի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին գրում է «ԱՊԱ»-ն:
Հանդիպմանը զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի և դրա հեռանկարների վերաբերյալ: