Դամասկոսում հայ հայր ու աղջիկ են վիրավորվել
31/05/2014 14:27

Դամասկոսում հայ հայր ու աղջիկ են վիրավորվել

Նախօրեին Դամասկոսի Ազազին թաղամասում երկու հայ է վիրավորվել: Նրանց ստացել են միջին աստիճանի վնասվածքներ: Դամասկոսահայ հայր ու դուստր Ռուբեն և Մարո Դանիելյանների վիճակը կայուն է, նրանք բուժօգնություն են ստացել: Այս մասին հաղորդում է «Ազդակը»:

Նշվում է, որ նախօրեին Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումնային իրավիճակը շարունակվել է: Կենտրոնի խաղաղ թաղամասերում մի շարք միջադեպեր են գրանցվել արկերի ընկելու պատճառով: Կան զոհեր, վիրավորներ ու պատճառվել է նյութական վնաս: 

Նախորդող հրապարակում՝ Պայթյուններ՝ Հալեպի Նոր Գյուղում. Կա 22 զոհ

Դամասկոսում հայ հայր ու աղջիկ են վիրավորվել