.jpg)
Իսպանիայի հավաքականի կազմը հայտնի է
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Բոլիվիայի ընտրանու հետ ստուգողական խաղի արդյունքներով Վիսենտե դել Բոսկեն հայտացուցակից դուրս է թողել պաշտպան Դանիել Կարվախալին, ինչպես նաև հարձակվողներ Ալվարո Նեգրեդոյին ու Ֆեռնանդո Լյորենտեին:
Այսպիսով` Դիեգո Կոստան, չնայած դեռ վերականգնվում է վնասվածքից, կմեկնի Բրազիլիա:
Դարպասապահներ` Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Խոսե Ռեյնա («Նապոլի»), Դավիդ դե Հեա («Մանչեսթեր Յունայթեդ»)
Պաշտպաններ` Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Հերարդ Պիկե («Բարսելոն»), Խորդի Ալբա («Բարսելոն»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Խուանֆրան Տորրես («Ատլետիկո»):
Կիսապաշտպաններ` Խավի Մարտինես («Բավարիա»), Սերխիո Բուսկետս («Բարսելոն»), Խավի («Բարսելոն»), Անդրես Ինյեստա («Բարսելոն»), Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոն»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Կոկե («Ատլետիկո»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սանտի Կասորլա («Արսենալ»):
Հարձակվողներ` Պեդրո («Բարսելոն»), Դիեգո Կոստա («Ատլետիկո»), Դավիդ Վիլյա («Ատլետիկո»), Ֆեռնանդո Տորրես («Չելսի»):