.jpg)
Թեհրանում տեղի կունենա Սիրիայի բարեկամների համաժողովը
Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի երկիրն ավերողներից հատուցում պահանջել: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Սիրիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին, նշել է, որ ընտրությունների անցկացումը Արևմուտքի՝ Սիրիայում ճգնաժամը կառավարելու խաղը կխափանի:
Դեսպան Շեյբանին, ընդգծելով անցած երեք տարիների ընթացքում Իրանի՝ Սիրիայի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը, նշել է, որ Իրանի նոր իշխանություններն առավել քան երբևէ կանգնած են Սիրիայի ժողովրդի կողքին:
Հավելենք, որ իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վաղը Թեհրանում շուրջ 30 երկրների խորհրդարանականների մասնակցությամբ տեղի կունենա Սիրիայի բարեկամների համաժողովը:
Նշենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենա հունիսի 3-ին: Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը ևս առաջդրել է իր թեկնածությունը: