Ապակե հատակը ճաքել է մարդկանց ոտքերի տակ` 400 մ բարձրության վրա (Տեսանյութ)
31/05/2014 15:28

Ապակե հատակը ճաքել է մարդկանց ոտքերի տակ` 400 մ բարձրության վրա (Տեսանյութ)

Չիկագոյի Willis Tower երկնաքերի դիտահարթակը ճաքել է այցելուների ոտքերի տակ` 400 մետր բարձրության վրա:

Vesti.ru-ի փոխանցմամբ` այցելուները տեսանկարահանել են ապակու ճաքելու պահը: Այցելուները կարծել են, որ ցած կընկնեն 103-րդ հարկից:

Դիտահարթակի աշխատակիցները հայտարարել են, որ ճաքել է ապակու միայն վերին շերտը և այցելուների կյանքին վտանգ չի սպառնացել:

Նշվում է, որ վերանորոգումից հետո Willis Tower երկնաքերի դիտահարթակը կրկին բացվել է բոլոր ցանկացողների համար:
 

Ապակե հատակը ճաքել է մարդկանց ոտքերի տակ` 400 մ բարձրության վրա (Տեսանյութ)