.jpg)
Փլուզում՝ Ձորափի փողոցում. Ճանապարհահատվածը վտանգավոր է երթևեկության համար
Այսօր՝ ժամը 11.26-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում` «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի» մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Ձորափի փողոցի տակով անցնող սելավատարի բետոնյա շերտը, ինչից փլուզվել է ճանապարհահատվածը (4 ք.մ): Վերոնշյալ ճանապարհատվածը դարձել է վտանգավոր երթևեկության համար. տարածքը սահմանազատվել է: